Ուկրшինայի ԶПւ-ն հյուսիսկորեացի զինվпրականների է գեր եվարել. Զելենuկին լուսանկարներ է հրապարակել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել

Տելեգրամյան գրառմանը նա կցել է գերեվարվածների և զինվորական վկայականի լուսանկարները, որը, հավանաբար, պատկանում է գերիներից մեկին։

photo_2025-01-11_15-23-36 (2).jpg (172 KB)photo_2025-01-11_15-23-37.jpg (172 KB)photo_2025-01-11_15-23-35.jpg (95 KB)

«Զինվորները թեև վիրավոր են, բայց ողջ են մնացել, տեղափոխվել են Կիև: Նրանց հետ աշխատում են բժիշկները և անվտանգության ծառայության ներկայացուցիչները։ Դա հեշտ չէր. սովորաբար ռուսներն ու հյուսիսկորեացի մյուս զինվորներն անում են ամեն ինչ, որ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի ներգրավվածության ապացույցներ չլինեն:

Ինչպես բոլոր բանտարկյալներին, այնպես էլ Հյուսիսային Կորեայից այս երկու զինվորներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- գրել է Զելենսկին։

photo_2025-01-11_15-23-35 (2).jpg (102 KB)

Նա Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնարարել է ապահովել լրագրողների մուտքն այս բանտարկյալների հետ։

«Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

photo_2025-01-11_15-23-36.jpg (84 KB)

Կիսվել սոց․ ցանցերում