Երբ խաղադաշտ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը

«Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը չի կարողացել ավարտին հասցնել մարզումները և բաց է թողնելու «Վենեցիա»-ի հետ հանդիպումը, հունվարի 13-ին բուժզննում կանցնի՝ ազդրային մկանի վնասվածքի աստիճանը պարզելու համար։

Այս մասին հայտնել է Sponda Nerazzurra-ն՝ նշելով, որ ֆուտբոլիստը բաց կթողնի նաև «Բոլոնիա»-ի հետ հանդիպումը։

Սերիա Ա-ի 20-րդ տուրում «Ինտեր»-ը կհյուրընկալվի «Վենեցիա»-ին հունվարի 12-ին, Երևանի ժամանակով 18։00-ին։

Կիսվել սոց․ ցանցերում