«Վրացական երազանքի» ոչ լեգիտիմ պատգամավորները, Աբու Դաբիում՝ հյուրանոցում, ֆիզիկական բռնпւթյուն են գործադրել քաղաքացու նկատմամբ, ով երեկ վիճել էր նրանց հետ և դшվաճան անվանել

Լաշա Գաբիտաշվիլիի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են Իրակլի Զարքուան, Վիկտոր Սանիկիձեն և Գելա Սամխարաուլին հարվածում նրան։
Զարքուան հարձակվել է քաղաքացու վրա, երբ վերջինս նախաճաշել է կնոջ հետ։
 «Հավանաբար, Զարքուան չդիմացավ երեկվա տեսանյութերին ու ռուսական դավաճանության համար ստացած ցավին։ Նրանք հարձակվեցին ինձ վրա նախաճաշի ժամանակ, երբ ես հանգիստ նստած էի։ Ի՞նչ հարվածներից ու ծեծից պետք է վախենամ, երբ մեր երկիրը խլում են մեր ձեռքից։ Սպառնում են, ասում են՝ կգաս Վրաստան, հետո կտեսնես… Անպայման կգամ ու սովորականի պես կապրեմ։ Այս պահվածքով սրանց վերջը եկել է արդեն։ Սա վերջին փուլն է։ Սա բարկացած, դառնացած «Երազանքն» է, որն այլևս ոչինչ չի կարող անել և նման հիմարություններ է անում»,- ասում է Գաբիտաշվիլին։
Կիսվել սոց․ ցանցերում