ՆԱՍԱ-ի արբանյակներն Ադрբեջшնի ափերի մոտ «ուրվական կղզի» են ֆիքսել

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի  Landsat 8 և 9 արբանյակներն Ադրբեջանի ափերի մոտ «ուրվական կղզի» են ֆիքսել, հայտնում է  Daily Mail-ը:

Այն առաջացել էր 2023-ի սկզբին Կասպից ծովում ցեխային հրաբխի ժայթքումից հետո: Սակայն արդեն 2024-ի վերջին արբանյակները ֆիքսել են, որ փոքրիկ կղզին քայքայվել է, անհետացել:

Ըստ մասնագետների՝ Կումանի ցեխային հրաբխի հզոր ժայթքումները նախկինում մի քանի անգամ առաջացրել են նմանատիպ անհեռացող կղզիներ։ Հրաբխի նախորդ ութ գրանցված ժայթքումներն առաջացրել են տարբեր չափերի և «երկարակեցության» կղզիներ:

Կիսվել սոց․ ցանցերում