Չհայտարարված այցով Կիևում է Գերմանիայի պաշտպանության նախարարը

Չհայտարարված այցով Կիև է մեկնել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:

Նախարարը մտադիր է հանդիպել Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ռազմական ոլորտում համագործակցության ընթացիկ հարցեր։

«Ինձ համար կարևոր է այս ուղևորությամբ ցույց տալ, որ մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային, ինչպես նաև անձամբ գնահատել տարածաշրջանում առկա իրավիճակը»,- ասել է Պիստորիուսը։

Կիսվել սոց․ ցանցերում