Սիրուշոն հայտնել է նոր աշխատանքի թողարկման օրը

Հետեւորդներին ու երկրպագուներին մի լավ «տանջելուց» հետո Սիրուշն, վերջապես, հայտնել է իր նոր աշխատանքի թողարկման օրը։ Այսպիսով, DONIK-ը (ստեղծագործության անվանումն է) հանրությանը կներկայացվի վաղը՝ սեպտեմբերի 10-ին։

 

Երգչուհին հայտարարությանը կից տեղադրել է ինստագրամյան հոլովակ՝ կիսվելով նոր երգի ռիթմերով։

Ավելի վաղ Սիրուշոն մի քանի հրապարակում էր արել՝ ցուցադրելով իր նոր աշխատանքից խորհրդավոր կադրեր։

Կիսվել սոց․ ցանցերում