Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը

Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը:

Դրան մասնակցում են ՀՅԴ-ականներ, «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին:

Պատգամավոր Մհեր Սահակյանի ավտովթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նա եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին:

Ի հիշատակ Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան:

Կիսվել սոց․ ցանցերում