Խոշոր վթար Երևանում․ «Honda»-ն հարվածել է կայանված մեքենային, վարորդները տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 29-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Միկոյան փողոցում։

Բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Մ․ Ղ․-ի վարած «Chery» և 45-ամյա Վ․ Ա․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Honda»-ն դուրս է եկել իր ընթացքի ուղղությունից և բախվել թույլատրելի հատվածում կայանված «Honda Elysion»-ին։

Վթարի հետևանքով երկու վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Տարածքը սահմանազատվել է, իսկ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Դեպքի վայր ժամանած քննիչները կատարել են անհրաժեշտ գործողությունները։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում