ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐՈՎ ՎՐԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ՊՍԺ»

Վրացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան Խվաչի Կվարացեխելիի տրանսֆերի գումարը ֆրանսիական «ՊՍԺ» ակումբ իտալական «Նապոլիից»՝ կկազմի 75 միլիոն եվրո։ Այս մասին իր սոցկայքի էջում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։

Նա նաեւ մանրամասնել է, որ ֆրանսիացիների հետ Կվարացխելիի պայմանագիրը կհաշվարկվի մինչեւ 2029 թվականը՝ եւս մեկ սեզոն երկարաձգելու հնարավորությամբ։ Նա ֆրանսիական ակումբում կստանա 9 միլիոն եվրո աշխատավարձ, ինչպես նաեւ՝ որպես բոնուս կստանա երկու միլիոն եվրո։

 

Կիսվել սոց․ ցանցերում