Պшղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պшղեստինցու մшհվան մասին

Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 80-ը վիրավորվել է վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ռազմական հրթիռակոծության հետևանքով։

Այս մասին ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումը շարունակվում է, չնայած Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի վերջնաժամկետի մոտենալուն, որն, ըստ  նախատեսվածի, ուժի մեջ է  մտնելու հունվարի 19-ի առավոտյան:

Կիսվել սոց․ ցանցերում