Հարավային Կորեայի կողմնակիցները ներխпւժել են Սեուլի դատարանի շենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հարավային Կորեայի բանտարկված նախագահի կողմնակիցները վանդալիզմի են ենթարկել Սեուլի դատարանի շենքը։

Ամբոխը ներխուժել է դատարանի շենք, որտեղ որոշվում էր Յուն Սեոկ-Յուլի կալանավորումը և սկսել ջարդել ապակիներն ու քանդել կահույքը։

«Նրա՝ ավելի քան 40.000 համախոհներ դուրս են եկել ցույցին՝ ծածանելով ամերիկյան դրոշները և ցուցաբերելով ծայրահեղ ագրեսիա»,- հայտնում է Yonhap գործակալությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է Կորեայի Հանրապետության գործող նախագահը։ Ձերբակալման օրդեր է տրվել այն բանից հետո, երբ Յուն Սոկ-Յոլը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության։

Հարավային Կորեայի օրենսդրությունը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել գործող պետության ղեկավարին՝ խռովության և դավաճանության մեղադրանքով: Ռազմական դրության դեպքերի պատճառով Յոլը կասկածվում է ապստամբություն կազմակերպելու մեջ՝ որպես դավադիրների առաջնորդ։

https://t.me/lragroghcom/1575

Կիսվել սոց․ ցանցերում