Հրդեհ Վանաձորի կոշիկի վերանորոգման կրպակներից մեկում

Հունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ կրպակ է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա՝  ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը և մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, այրվել է կոշիկի վերանորոգման կրպակը։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կիսվել սոց․ ցանցերում