Հայաստանի 5-րդ շարասյունը հասավ իր ուզածին, մաշեցրեց Արցшխը և հասավ քոքին․Հայկ Թորոյան

Հայաստանի 5-րդ շարասյունը հասավ իր ուզածին, մաշեցրեց Արցախը և հասավ քոքին՝ Արցախում այլևս չկա լեգիտիմ իշխանություն, այլևս միջազգային ոչ մի երկիր հաշվի չի առնելու Արցախի «իշխանությանը», Արցախը ՄԱԿ-ով ճանաչված է որպես ադրբեջանի տարածքային ամբողջականություն, հիմա ինչքան էլ գոռանք, գոչենք, մեզ պատեպատ տանք, ինքնախաբեություն կլինի կամ փիառվելու միջոց…
Ճշմարտությունը հաճախ լինում է դառը և ցավալի։ ՀՀ իշխանությունը պատերազմից խուսափելու և խաղաղության հասնելու համար չէր կարող չճանաչել ՄԱԿ-ով հաստատված ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ՀՀ Իշխանությունը զուգահեռաբար շատ գրագետ աշխատանքով փորձում էր Արցախի ժողովրդի ներկայությամբ Արցախին այլ կարգավիճակ տալ, «ինչպես օրինակ Կոսովոն է», բայց ամեն ինչ հավասարվեց զրոյի, երբ Արցախի նախագահին «ռուսաստանը» թաթար ռուբոյի և ժպիտը դեմքից անպակաս ռոբի ձեռքով սպառնացին և ստիպեցին հրաժարական տալ..
Այսօր էլ ռուսաստանը վերջակետ դրեց Արցախին որևիցե այլ կարգավիճակ տալու հարցին, երբ թույլատրեց ադրբեջանին Աղդամով հոմանիտար մեքենա անցնի Արցախ։ Հիշեցնեմ, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրված պայմանագրում չկար աղդամի միջանցքի մասին որևէ խոսք և ռուսաստանը պարտավորվում էր ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով ապահովել` առնվազը մինչև 2025 թ-ը..
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում