Ես հոգեբանական խնդիրներ ունեի «Ռեալում»․ Մբապե

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրի խաղից առաջ խոսել է մադրիդյան թիմում իր ադապտացիայի մասին:

««Ռեալում» խաղալու առաջին շաբաթների ընթացքում ես հոգեբանական լուրջ խնդիրներ ունեի: Անդադար մտածում էի՝ ինչպես խաղալ, որ դիրքում, ինչպես տեղաշարժվել: Իսկ երբ շատ ես մտածում, լավ չես խաղում:

Քննադատությունը նորմալ է, հատկապես պարտություններից հետո: Այն մեզ ավելի ուժեղ է դարձնում: Հիմա հրաշալի եմ զգում այստեղ, երջանիկ եմ, քանի որ «Սանտիագո Բեռնաբեուում» խաղալը երազանք է, Մադրիդում մարզվելը երազանք է, սպիտակ մարզաշապիկը հագնելը երազանք է»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է ակումբի կայքը:

Կիսվել սոց․ ցանցերում