Ուկրաինային 30-45 օր է մնացել հшկшհшրձակումն ավարտելու համար. գեներալ Մարկ Միլլին

Ուկրաինային հակահարձակումն ավարտելու համար 30-45 օր է մնացել: Դա կապված է եղանակի հետ:

 

Հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին:

BBC-ին տված հարցազրույցում Միլին նշել է, որ աշնանային եղանակի սկսվելուն պես Ուկրաինայի Զինված ուժերի համար ավելի դժվար կլինի մանևրել: Նա նաև հայտարարել է, որ ուկրաինական բանակը առաջ է շարժվում, թեև սպասվածից դանդաղ:

«Ծանր մարտերը դեռ շարունակվում են։ Ուկրաինացիները պայքարում են և հետեւողականորեն առաջ են շարժվում»,- հայտարարել է Միլին:  

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը սկսվել է ամռան սկզբին, սակայն այդ ժամանակից ի վեր ուկրաինական զորքերին հաջողվել է ազատագրել երկրի հարավում գտնվող տարածքի միայն փոքր հատվածը: Սակայն Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ կարողացել են ճեղքել ռուսական բանակի առաջին և առավել ամրացնել պաշտպանական գիծը Զապորոժիեի շրջանում։ 

«Ես ի սկզբանե ասել եմ, որ այս պատերազմը լինելու է երկար, դանդաղ, ծանր և կապված է լինելու մեծ թվով զոհերի հետ։ Հենց այդպես էլ տեղի է ունենում», — եզրափակել է Միլին։

Կիսվել սոց․ ցանցերում