Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է սոցիալական ցանցերում իր ակտիվությանը վերաբերող հարցին, որից շատերը ենթադրել են, որ հնարավոր են արտահերթ ընտրություններ։
«Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան և ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստությունների մասին խոսակցություններ եղել են միշտ։ Այստեղ նորություն չկա։ Ինչ վերաբերում է սոցհարթակներում իմ ակտիվությանը, կարծում եմ՝ դա ավելի մեծ թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունից է բխում և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցության մեջ լինելու անհրաժեշտությունից է։ Քաղաքացիների հետ շփումից ոչ միայն երբեք չեմ խուսեփել, նաև ես ինքս եմ առիթներ փնտրում նման շփումների համար»,-ասաց վարչապետը և ևս մեկ անգամ ընդգծեց, որ չեն պատրաստվում իրականացնել արտահերթ ընտրություն։