Բ ՕՐԵՆՔ 8: 11 Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մոռանաս քո Տեր Աստծուն ու չպահես նրա պատվիրանները, հրամաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։ 12 Չլինի թե ուտես ու կշտանաս, գեղեցիկ տներ կառուցես ու դրանց մեջ բնակվես, 13 քո արջառներն ու հոտերը շատանան, քո արծաթն ու ոսկին շատանա, քո ունեցած ամեն ինչը շատանա, 14 և հետո սիրտդ գոռոզանա, ու մոռանաս քո Տեր Աստծուն, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից, 15 քեզ առաջնորդեց այդ մեծ և ահարկու, խայթող օձերով ու կարիճներով լեցուն, չոր ու անջուր անապատի միջով և քեզ համար ապառաժ քարից ջուր բխեցրեց, 16 որ անապատում քեզ կերակրեց քո հայրերին անծանոթ մանանայով, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և վերջում բարիք անի քեզ։ 17 Քո սրտում չասես. Այս հարստությունը ես իմ կարողությամբ և իմ ձեռքի ուժով եմ վաստակել, 18 այլ հիշի՛ր քո Տեր Աստծուն, որովհետև նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը, որպեսզի հաստատի քո հայրերի հետ երդումով արած իր ուխտը, ինչպես այսօր։ 19 Եթե քո Տեր Աստծուն մոռանալով՝ գնաս ուրիշ աստվածների հետևից, դրանց պաշտես և դրանց երկրպագություն անես, ես այսօր վկայում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք. 20 այն ազգերի նման, որոնց Տերը կորստյան է մատնում ձեր առջևից, որովհետև ձեր Տեր Աստծու խոսքը չլսեցիք»։
Օրվա խոսք ` «Զգուշացում Աստծուն մոռանալու դեմ »
