Goal-ը ներկայացրել է ֆուտբոլի պատմության 19 վատագույն թանկարժեք տրանսֆերները

Հեղինակավոր Goal.com հրատարակությունը կազմել է ֆուտբոլի պատմության 19 վատագույն և ամենաթանկ տրանսֆերների վարկանիշը, գրում է armsport.am-ը։

Ցուցակը գլխավորում է ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» «Բարսելոնա»: Երկրորդ տեղում բելգիացի վինգեր Էդեն Ազարի տեղափոխությունն է «Չելսիից» Մադրիդի «Ռեալ»։ Երրորդ տեղում կատալոնացիների հերթական տրանսֆերն է. Ֆիլիպե Կոուտինյոյի՝ «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխությունը:

Պատմության թոփ-19 վատագույն տրանսֆերները.

  1. Ուսման Դեմբելե՝ «Բորուսիայից» «Բարսելոնա» (2017 թվականի օգոստոս — 135 միլիոն եվրո),
  2. Էդեն Ազար՝ «Չելսիից» «Ռեալ» (2019 թվականի հուլիս — 120,8 միլիոն եվրո),
  3. Ֆիլիպե Կոուտինյո՝ «Լիվերպուլից» «Բարսելոնա» (2019 թվականի հունվար — 135 միլիոն եվրո),
  4. Նեյմար՝ ՊՍԺ-ից «Ալ-Հիլալ» (2023 թվականի օգոստոս՝ 90 միլիոն եվրո),
  5. Անտոնի՝ «Այաքսից» «Մանչեսթեր Յունայթեդ» (2022 թվականի օգոստոս — 95 միլիոն եվրո),
  6. Ռոմելու Լուկակու՝ «Ինտերից «Չելսի» (2021 թվականի օգոստոս — 113 միլիոն եվրո),
  7. Պոլ Պոգբա՝ «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» (2016 թվականի օգոստոս — 105 միլիոն եվրո),
  8. Ժոաո Ֆելիքս՝ «Բենֆիկայից» «Ատլետիկո» (2019 թվականի հունվար — 127,2 միլիոն եվրո),
  9. Նիկոլաս Պեպե՝ «Լիլից» «Արսենալ» (2019 թվականի օգոստոս — 80 միլիոն եվրո),
  10. Ռանդալ Կոլո Մուանի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» ՊՍԺ (2023 թվականի օգոստոս — 95 միլիոն եվրո),
  11. Ջեկ Գրիլիշ՝ «Աստոն Վիլա» – «Մանչեսթեր Սիթի» (2021 թվականի հուլիս — 117,5 միլիոն եվրո),
  12. Անտուան ​​Գրիզման՝ «Ատլետիկոյից» «Բարսելոնա» (2019 թվականի օգոստոս — 120 միլիոն եվրո),
  13. Ալվարո Մորատա՝ «Ռեալից» «Չելսի» (2018 թվականի հունվար – 66 միլիոն եվրո),
  14. Ռոմելու Լուկակու՝ «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» (2017 թվականի հուլիս — 84,7 միլիոն եվրո),
  15. Հարի Մագուայր՝ «Լեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» (2019 թվականի օգոստոսի — 87 միլիոն եվրո),
  16. Կեպա Արիսաբալագա՝ «Ատլետիկից» «Չելսի» (2018 թվականի օգոստոս — 80 միլիոն եվրո),
  17. Նեյմար՝ «Բարսելոնայից» ՊՍԺ (2017 թվականի օգոստոս — 222 միլիոն եվրո),
  18. Զլատան Իբրահիմովիչ՝ «Ինտերից» «Բարսելոնա» (2009 թվականի հուլիս — 69,5 միլիոն եվրո),
  19. Խամես Ռոդրիգես՝ «Մոնակոյից» «Ռեալ» (2014 թվականի հուլիս — 75 միլիոն եվրո):
Կիսվել սոց․ ցանցերում