Վրաստանը հարգում է Ադրբեջшնի տարածքային ամբողջականությունը․ հայտարարություն

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղարաբաղում այսպես կոչված՝ նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ԱՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել է Արցախի Հանրապետության նախագահ։

Կիսվել սոց․ ցանցերում