Հունվարի 28-ին՝ ժամը 15:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Ժամը 17։30-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին։ Երկրորդ հարկի պահեստային հատվածում այրվում են խոհանոցային կահույք և տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Արին Բերդի փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
