Խելքին մոտ սակագին է այս պահին, մնացածը հետագան ցույց կտա. Մկրտչյանը՝ Ավինյանի վերջին հայտարության մասին

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Տիգրան Ավինյանի՝ տրասպորտային համակարգի վերաբերյալ արված վերջին հայտարարությանը:

«Տիգրան Ավինյանը հայտարարեց` 150 դրամ մեկ ուղեւորության համար, փաթեթներին`բոնուսային մեկ ամիս։

Ադեկվատ որոշում, որի ընդունման մեջ շատ մեծ դեր ունի Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը, որոնց հետ եղել եմ ամենօրյա շփումների մեջ ու կիսվել իմ մտահոգություններով,ուստի փաստում եմ, որ մեծ ներդրում ունեն։

Ժողովրդի ձայնը միշտ պիտի լսելի լինի, ժողովրդի կարծիքը միշտ պիտի հաշվի առնվի …

Խելքին մոտ սակագին է այս պահին, մնացածը հետագան ցույց կտա»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մկրտչյանը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանըտեղեկացրել էր, որ որոշում է կայացվել փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ: Խոսվել էր  նաև արդեն ձեռք բերված փաթեթների հետ կապված փոփոխության մասին:

 

Կիսվել սոց․ ցանցերում