«Արտավազդ» մրցանակաբաշխությունը՝ Կապանում

Այս տարի լրանում է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի 90–ամյակը, ինչի առիթով ՀԹԳՄ-ն որոշում է կայացրել «Արտավազդ» մրցանակաբաշխությունն անցկացնել Կապանում:

Մրցանակաբաշխությանը նախորդող օրերին, մարտի 20–ից 26-ը կանցկացվի Կամերային ներկայացումների փառատոն, որի ընթացքում Կապանում հանդես կգան հանրապետության լավագույն թատերական կոլեկտիվները:

Այս մասին տեղեկանում ենք ՀԹԳՄ ֆեյսբուքյան էջի միջոցով:

Հիշեցնենք՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը:

Կիսվել սոց․ ցանցերում