Ողբերգական պատահարի հետևանքով կյանքից հեռացած պատգամավոր Մհեր Սահակյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 37 տարեկան։
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․․․ Այս խոսքերը պատգամավորի կյանքի գլխավոր ուղենիշն էին, որով էլ ապրեց Մհեր Սահակյանն ու 4 տղաներին պատգամեց լինել հայրենիքին պիտանի ու խիզախ զինվորներ։
«Մհերը հեռացավ՝ իր հետևից թողնելով հայրենիքի պաշտպանի հոյակերտ ու մարդու օրինակելի կերպար»,նրա մասին ասել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։ Մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի դին։