«Երբ սկսում էի այս ֆիլմը, միակ երազանքս այն էր, որ աշխարհի բոլոր հայերը դիտեն այն». Աննա Մաքսիմը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի եվրոպական շրջագայության մասին

Դերասանուհի Աննա Մաքսիմը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի եվրոպական շրջագայությանը: Նա լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

«Եվրոպական շրջագայության առաջին փուլն ավարտված է: «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվեց ֆրանսիական 15, գերմանական 7, իսպանական 6 քաղաքներում, ինչպես նաև Բելգիայում:

Երբ սկսում էի այս ֆիլմը, միակ երազանքս այն էր, որ աշխարհի բոլոր հայերը դիտեն ֆիլմը, և ոչ թե նրա համար, որ այն ես եմ ստեղծել, այլ այն բանի համար, որ ֆիլմը պատմում է հայի աննկուն ոգու, կամքի ուժի և հավատի մասին: Այն հաղթանակի պատմություն է, որի կարիքն ավելի քան երբևէ ունենք մենք:

Եվրոպայի սիրելի հայե՜ր.

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ձեր ջերմ խոսքերի, մաղթանքների և մեր աշխատանքը գնահատելու համար, հավատացեք, արվեստագետին շատ բան պետք չէ, իսկ դուք տվեցիք ինձ այդ բերկրանքը:

Եվրոպական ճարտարապետությունը ամեն երկրում բացառիկ է և յուրովի գեղեցիկ»:

Կիսվել սոց․ ցանցերում