ԱՄՆ-ում հայտնաբերել են վթшրված ինքնաթիռի «սև արկղերը»

Հինգշաբթի ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ դեռ պարզված չեն Վաշինգտոնի օդանավակայանում տեղի ունեցած և 67 մարդու մահվան պատճառ դարձած ավիավթարի պատճառները

Քննիչները հայտնաբերել են American Airlines Bombardier ինքնաթիռի սև արկղերը։ Չորեքշաբթի երեկոյան Ռոնալդ Ռեյգան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս այն բախվել էր Army Black Hawk ուղղաթիռին և ընկել Պոտոմակ գետը: Ողջ մնացածներ չկան։

Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտնել է, որ քննիչները Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռում հայտնաբերել են օդաչուների խցիկի և թռիչքի տվյալների ձայնագրիչները: Միջադեպի վերաբերյալ նախնական զեկույցը կլինի 30 օրվա ընթացքում։

Վաշինգտոնի հրշեջ և արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ իրենց ջրասուզակները որոնողական աշխատանքներ են իրականացրել հասանելի բոլոր տարածքներում:

ԱՄՆ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ չորեքշաբթի երկու ինքնաթիռներն էլ ստանդարտ թռիչքներ են իրականացրել, և կապի մեջ որևէ խափանում չի եղել:

Կիսվել սոց․ ցանցերում