«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը Գավիի հետ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» երկարաձգեց համագործակցությունը կենտրոնական կիսապաշտպան Գավիի հետ։ 20-ամյա իսպանացի խաղացողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

Գավին «Բարսելոնայի» ակադեմիա է տեղափոխվել «Բետիսից» 2015-ին 11 տարեկանում։ 6 տարի անց նա նորամուտն է նշել «Բարսելոնայի» գլխավոր թիմում։

Իսպանիայի հավաքականում Գավին մասնակցել է 27 հանդիպման, խփել է 5 գոլ։

Կիսվել սոց․ ցանցերում