Ադրբեջшնը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և անում է դրա տեղեկատվական նախապատրաստություն

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈՒ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում