Նայեք, թե որ քաղաքական շրջանակներն ու ԶԼՄ-ներն են հորթային հրճվանքով Սյունիքի հանձնման մասին բանդագուշանքներ տարածում եւ ձեր հետեւություններն արեք: Ազգային անվտանգության խնդիրները հիմա ո՞ւմ են հետաքրքրում. ամեն մեկը քաղաքական մտքի տիտան է դարձել, աշխարհաքաղաքական իրադարձությունները հասկացող ու մեկնաբանող փորձագետ-քաղաքագետ, քաղաքական լրագրող, թեեւ կյանքում լսած չկա խորհրդային իշխանության տարիներին ո’չ Նախիջեւանի ճանապարհով անցնող Մեղրի-Երեւան երկաթուղու մասին, ո’չ Սյունիքի աշխարհաքաղաքական դերի ու նշանակության մասին: Կարեւորը` կուշտ եւ անպատասխանատու:
Աղբյուր ՝
