Դեսպան Հակոբյանն ու ԻԻՀ նախագահի տեղակալը երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկել

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ:

Այս մասին հայտնել են դեսպանությունից:

Կողմերը կարևորել են Միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ նախորդ տարի Թեհրանում կայացած 18-րդ նիստը: Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությանը:

Դեսպան Հակոբյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք, մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային, ենթակառուցվածքային և էներգետիկ բնագավառներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը նախորդել է դեսպանի առանձնազրույցը Միջկառավարական համատեղ հանձնաժողովի քարտուղար Փեյման Միրաբի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում