Փետրվարի 4-ին, ժամը 13:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարահունջ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:
Քարահունջ գյուղում մարվել է անասնակերի հրդեհը
