«Անորա»-ն 2025 թվականի «Քննադատների ընտրության մրցանակաբաշխություն»-ում հաղթել է լավագույն ֆիլմ անվանակարգում

«Անորա»-ն 2025 թվականի «Քննադատների ընտրության մրցանակաբաշխություն»-ում հաղթել է լավագույն ֆիլմ անվանակարգում:

Այս մասին տեղեկանում ենք դերասան Վաչե Թովմասյանի ֆեյսբուքյան էջի միջոցով:

Հիշեցնենք՝ ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում իրենց մասնակցությունն են ունեցել նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն և Վաչե Թովմասյանը, այս տարի դարձավ Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Ոսկե արմավենու ճյուղի»: Ֆիլմը 2025-ի «Օսկար»-ի գլխավոր հավակնորդ է:

«Անորա»-ի ստեղծման պատմության, ֆիլմի նկարահանումների ու բաց տեսարանների, Կաննում ունեցած ապրումների ու Օսկարի սպասումների մասին Tert.am Life-ի զրույցը ամերիկաբնակ դերասան Կարեն Կարագուլյանի հետ կարդացեք՝ այստեղ: 

Կիսվել սոց․ ցանցերում