Փետրվարի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com—ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Պարեկային ծառայությունն ու Վեդիի ոստիկանությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:
