ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է փակել երկրի մի քանի հյուպատոսություն ամբողջ աշխարհում՝ փորձելով կրճատել Պետդեպարտամենտի ծախսերը։
Այս մասին երեքշաբթի հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նրանց տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է խաղաղօվկիանոսյան կղզիներում, Կանադայում և Մեքսիկայում, ինչպես նաև Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում և Ֆրանսիայում գտնվող հյուպատոսություններին։
NBC-ն նշել է, որ Թրամփն արդեն ծանոթացել է այս նախաձեռնությանը, սակայն դրա իրականացման ժամկետների մասին որոշում դեռ չի կայացվել։ Պետքարտուղարությունն իր հերթին հյուպատոսություններից տեղեկատվություն է խնդրել նրանց գործունեության մասին։
Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո միլիարդատեր Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE) սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի խոշոր աուդիտը:
Ընդհանուր առմամբ, գործարարն ակնկալում է կրճատել պետական ծախսերը 2 տրիլիոն դոլարով։
