Գողը գիշերը ներխուժում է տուն։ Միացնում է լապտերը և սկսում փնտրել թանկարժեք իրեր։ Հանկարծ մթության մեջ ձայն է լսվում․ -Հիսուսը գիտի, որ դու այստեղ ես։ Կողոպտիչի սիրտը քիչ է մնում դուրս թռնի վախից։ Նա անջատում է լույսը և քարացած կանգնում։ Լռություն է։ Սպասում է մի քանի րոպե, հետո գլուխը թափ տալիս ու շարունակում որոնումները։
1-2 րոպեից նույն ձայնն է լսում․ -Հիսուսը նայում է քեզ։ Գողը սարսափահար սկսում է զննել սենյակը, և վերջապես լուսյն ընկնում է թութակի վրա, որի վանդակը դրված էր անկյունում։ —Դու ինչ-որ բան ասացի՞ր,-բարկացած ասաց գողը։ —Այո,-պատասխանեց թութակը,-ես պարզապես ուզում էի զգուշացնել քեզ, որ նա հետևում է քեզ։
