Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «Գազել»-ում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Փետրվարի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիից Հովիտ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ-փրկարարները մարել են կրակը և տեղում իրականացրել հերթապահություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է «ГАЗель»-ի վարորդի ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում