Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է шդրբեջանցի պաշտպանի ծшռայությունից

Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է ԼՂ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։

Ռուբեն Վարդանյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է պետության կողմից տրամադրված պաշտպանից, և իր իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։

Մեղադրող կողմը և դատարանը չեն առարկել:

Ադրբեջանը, հիշեցնենք,  Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց ընդհանրական գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։ 

Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստն անցկացվել է հունվարի 17-ին։

Կիսվել սոց․ ցանցերում