Հայտնիների հրապարակումները՝ Վալենտինի օրվա առթիվ

Վալենտինի օրվա առթիվ շոու բիզնեսի ներկայացուցիչնեը, դերասաններն ու բլոգերները ինստագրամում կիսվել են նոր հրապարակումներով:

Դերասանուհի Աննա Դովլաթյանը Վալենտինի օրվա առթիվ նոր ֆոտոշարք է հրապարակել:

«Սերը թևեր է տալիս, նույնիսկ եթե դրանք անտեսանելի են»,- գրել է նա:

Բլոգեր Էվիկը նոր ֆոտոշարք է հրապարակել և այն մակագրել այսպես.

«Կարո՞ղ եմ լինել քո Վալենտինը»:

Բլոգեր Նինա Տիտանյանը ևս ինստագրամյան իր էջում օրվա առթիվ հումորային լուսանկարներ է հրապարակել:

Վալենտինի տոնը շնորհավորել է նաև երգչուհի Սիլվա Հակոբյանն ու ֆոտոշարք հրապարակել:

Դերասան Զիրոյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Սերը փուչիկի պես է՝ երբեմն պայթում է, բայց միշտ արժե փորձել»:

Կիսվել սոց․ ցանցերում