Թրամփը նոր ժամկետ է դրել Ուկրшինայում զինшդադարի համար. Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպացի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ հույս ունի Ուկրաինայում զինադադարի հասնել մինչև Սուրբ Զատիկ՝ ապրիլի 20-ը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

2025 թվականին կաթոլիկներն ու ուղղափառները Սուրբ Զատիկը կնշեն նույն օրը։

Ուկրաինայի հարցով Սաուդյան Արաբիայի բանակցություններին ծանոթ մի քանի պաշտոնյաներ հակամարտությունը կարգավորելու Վաշինգտոնի ժամանակացույցը անվանեցին «հավակնոտ և պոտենցիալ անիրատեսական»: Ըստ գործակալության աղբյուրներից մեկի՝ ամենահավանական հեռանկարը ուկրաինական հակամարտության կարգավորումն է մինչև տարեվերջ։

Կիսվել սոց․ ցանցերում