Զելեն սկին կներգրավվի ուկրшինական ճգնաժամի կարգավորման բանակցություններում․ Թրшմփ

ԱՄՆ վարչակազմը ցանկանում է Վլադիմիր Զելենսկիին ներգրավել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններում։ Այս մասին կիրակի օրը Սպիտակ տան մամուլի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այա մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նա կներգրավվի: Այո», Թրամփը հակիրճ պատասխանել է այն հարցին՝ արդյոք Զելենսկին ներգրավվելու է այս խորհրդակցություններին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS-ին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը դեռ պաշտոնական բանակցություններ չեն սկսել ուկրաինական ճգնաժամը լուծելու համար, մինչդեռ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որում կողմերը «շահագրգռվածություն են հայտնել դադարեցնել այս հակամարտությունը»։ Սակայն ավելի ուշ նա պնդել է, որ խաղաղ գործընթացի մեկնարկից հետո ԱՄՆ-ը կցանկանար դրան ներգրավել Կիևին և Եվրոպային։

Կիսվել սոց․ ցանցերում