Այսօր Փարիզում կհավաքվեն եվրոպացի առաջնորդները

Եվրոպացի առաջնորդները փետրվարի 17-ին կհանդիպեն Փարիզում՝ քննարկելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը։ Երկուշաբթի օրը Փարիզում եվրոպացի ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով կազմակերպված հանդիպումը հաստատել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն՝ France Inter ռադիոյին տված հարցազրույցում։

Կիսվել սոց․ ցանցերում