Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքերը WTA-ի վարկանշային աղյուսակում

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը բարձրացել է 4 կետով և այժմ զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը: Աղյուսակը առաջվա պես գլխավորում է Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկան: Երկրորդ տեղում լեհ Իգա Շվյոնտեկն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ ներկայացուցիչ Կորի Գաուֆը:

Կիսվել սոց․ ցանցերում