«Սուզուկի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, քարերին բախվելով ընկել ձորը. կա վիրшվոր

Փետրվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին «Շշի Մելոյի» շշերի գործարանի հարևանությամբ Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Լուսինե Ջավադյանը իր վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր բախվելով քարերին, հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով վարորդ Լ. Ջավադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում