Փետրվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները մարել են Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում այրվող, Կոտայքի մարզի 37-ամյա Հայկազ Ս․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի:Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր։