Փետրվարի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել են «Mercedes» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, որից քիչ անց մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա բախվել է արդեն վթարված «Mercedes»-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
