Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ արված մի ուշագրավ հայտարարության:
«Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ 2019թ. Մինսկի խումբը հայկական կողմի համար ընդունելի առաջարկ է դրել սեղանին, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել և սկսել է իր կետից։
Ես ծանոթ եմ այդ առաջարկին, որը ավելի վատն է, քան 1997թ. Փուլայինը և Փաթեթայինը, որոնք մերժվել են պարոն Քոչարյանի կողմից։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է պարոն Քոչարյանը մերժել։
Մի պահ կողմ եմ դնում, որ 1997-ից մինչեւ 2019 մենք կորցրել ենք 25 տարի ու տվել հազարից ավելի զոհ շփման գծում։ Ինչո՞ւ պարոն Քոչարյան»,- հարցադրում է արել Հակոբյանը:
