ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ապահովել Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանների հնարավորինս շուտ նշանակումը։ Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Լավրովը նաև ասել է. «Ռուբիոն ընդգծել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազգային շահերով առաջնորդվելու անհրաժեշտությունը, և Մոսկվան համաձայն է դրա հետ։ ԱՄՆ-ն կհայտարարի, թե ով է իրենց ներկայացնելու Ուկրաինայում կարգավորման հարցով բանակցություններին, Ռուսաստանը կանի նույնը։ Ռուսաստանը և ԱՄՆ-ը համակարծիք են, որ պետք է ամեն ինչ անել աշխարհաքաղաքական և տնտեսական հարցերում ջանքերը միավորելու համար։ Հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է լսել Ռուսաստանի դիրքորոշումը»։
ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ապահովել դեսպանների հնարավորինս շուտ նշանակումը. Լավրով
