ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ աշխատանքը բարդ ու լարված դիվանագիտություն, երկար ժամանակ և բոլոր կողմերից զիջումներ կպահանջի: «Ուկրաինայում հակամարտության ավարտը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում, պայմանները պետք է ընդունելի լինեն»,- ընդգծել է Ռուբիոն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայում հակամարտությունն ավարտել արդարացիորեն և թույլ չտալ, որ այն վերսկսվի 2-3 տարի անց: Ինչ-որ փուլից Եվրամիությունը ևս պետք է հայտնվի բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ»,- Էր Ռիադում ռուսական կողմի հետ բանակցություններից հետո ասել է նա:
Ուկրшինայում հակամшրտության ավարտը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
