Փետրվարի լույս 19-ի գիշերը ռուսական կողմը «Շահեդ»-ներով հարվածել է Օդեսային։ Քաղաքում բազմաթիվ պայթյուններ են լսվել, սոցցանցերում հաղորդվում է հրդեհների մասին, փոխանցում է Current Time-ը։ Քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտնել է, որ ռուսական զորքերը զանգվածային հարձակում են սկսել Օդեսայի խիտ բնակեցված տարածքի ուղղությամբ։ Արդյունքում, նրա տվյալներով, 14 դպրոց և 13 մանկապարտեզ մնացել է առանց էլեկտրականության և ջեռուցման։ Բացի այդ, ջեռուցումն ու էլեկտրամատակարարումն անջատվել են բնակելի թաղամասերում՝ ավելի քան 500 բազմահարկ շենքերում, հայտնել է քաղաքապետը։ Տրուխանովը մանրամասնել է, որ մանկական կլինիկան և մանկապարտեզներից մեկը զգալի վնասվել են։ Օդեսայի քաղաքապետի խոսքով՝ հարվածի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել, նա հոսպիտալացվել է։ Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/861804.html?fbclid=IwY2xjawIigc1leHRuA2FlbQIxMQABHZF01MKrPYzXwe1iuRI1Hklu1s9_nK30B9B1Q-sbTKLkvMOd4KTKOC-osQ_aem_QVQwN1rGI3rHyW5CZLo87A
© factor.am
