ԱՄՆ-ին սպшռնում է սնանկացում․ Մшսկ

ԱՄՆ-ին սպառնում է սնանկացում, եթե ամերիկյան իշխանությունները չկարողանան լուծել բյուջեի դեֆիցիտի հարցը, հայտարարել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։

«Մենք կա՛մ դեֆիցիտ ենք լուծում, կա՛մ պարտքն ենք փակում, դա պետք է լուծվի, կամ առողջապահություն չի լինի, անվտանգություն չի լինի, ոչինչ չի լինի, դա պետք է լուծվի, դա կամընտիր չէ: Ամերիկան ​​կսնանկանա, եթե մենք դա չանենք»,- ասել է նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Fox News հեռուստաալիքին տված համատեղ հարցազրույցում։

Կիսվել սոց․ ցանցերում