ԵՄ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ից Հայաստանում սկսել է նոր մանդատի շրջանակում աշխատանքը։ Այս մասին ասված է առաքելության X-ի միկրոբլոգում: «ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության նոր մանդատի առաջին օրը հաստատում ենք, որ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և կշարունակի պարեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական հատվածում: Նոր մանդատ 20.02.2025 -19.02.2027թ.»,- ասված է գրառման մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում